Evocabank-ը հայտարարում է Al Fardan Exchange Company-ի հետ համագործակցության մասին: Երկու ընկերությունները ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ ֆինանսական կապերի ամրապնդմանը:«Այս համագործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ եւ արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրների միջեւ: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է նպաստելու ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ առեւտրային եւ ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ եւ արդյունավետ վճարային տարբերակներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել բանկային ծառայությունները եւ ներդնել այնպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ եւ անվտանգ ուղարկել եւ ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջեւ ֆինանսական եւ տնտեսական կապը»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:«Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ եւ սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով երկրների միջեւ կապերը: ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ ավելի արագ, մատչելի եւ թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը եւ երկու երկրների միջեւ առավել սերտ կապերի ամրապնդմանը: Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը եւ միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին եւ բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական եւ արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու եւ բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»,- նշել է Al Fardan Exchange ընկերության Գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը: Tweet Դիտում՝ 2705