Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին

09.12.2024 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Պատասխանատու բանկինգ
Կոնվերս Բանկը տարածաշրջանում առաջին ֆինանսական կառույցն է, որը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին:

Բանկից հայտնում են, որ սկզբունքները միասնական համակարգ են կայուն բանկային հատվածի համար, որը մշակվել է աշխարհի տարբեր երկրների բանկերի եւ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) համագործակցության շրջանակում:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները գլխավոր հենքն են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում եւ Փարիզյան կլիմայի համաձայնագրում արձանագրված տեսլականին բանկերի ռազմավարությունն ու փորձառությունը համապատասխանեցնելու համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը պարտավորվում են կայուն զարգացման իրենց ռազմավարություններում լինել հավակնոտ՝ ձգտելով բիզնեսի հիմքում դնել կայուն զարգացումը՝ միաժամանակ պահպանելով կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը:

Առաջնորդվելով Պատասխանատու բանկինգի սկզբունքներով՝ բանկերը, որոշում եւ գնահատում են իրենց գործունեության էկոլոգիական եւ սոցիալական ազդեցությունը, սահմանում եւ իրագործում են նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է, եւ պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ առաջընթացի մասին հաշվետվություններ:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները բանկերին հիմք են տրամադրում կայուն տնտեսության անցման ռիսկերի համակարգային ընկալման եւ հնարավորությունների օգտագործման համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը ստանձնում են առաջնորդություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բանկային պրոդուկտները, ծառայությունները եւ հարաբերությունները նպաստել ու արագացնել ներկա եւ ապագա սերունդների, մարդկության, երկրագնդի առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ փոփոխություններին:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը նաեւ միանում են աշխարհում ամենախոշոր՝ կայուն ֆինանսավորմանը միտված գլոբալ բանկային հանրությանը՝ կազմակերպելով փորձի փոխանակում եւ ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների միասին մշակում:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերի դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը եւ սոցիալական այլ խնդիրներ:

Կոնվերս Բանկի կողմից Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալու հայտը ստորագրել է Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

«Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանում առաջինն ենք միացել UNEP FI Պատասխանատու բանկինգի սկզբունքներին: Գործունեության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք բիզնեսի կայուն զարգացման սկզբունքներով, պարբերաբար թարմացրել գործիքակազմը՝ ձգտելով երկարաժամկետ կտրվածքում արժեք ստեղծել աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի նաեւ ողջ հանրության համար: Մեր պատասխանատվությունը ներառում է կայունության՝ սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական ասպեկտները: Մենք հավաստում ենք եւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ եւ առաջնորդող դեր ստանձնել կայուն փոփոխություններում»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW