Այս տարի ԵԱԶԲ-ն ավելի քան $2 միլիարդի ներդրում է կատարել անդամ երկրներում

06.12.2024 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2024 թվականին իր անդամ երկրներում տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան $2 միլիարդ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Դա բանկի գործունեության ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Հաջորդ տարի, ըստ ծրագրերի, ներդրումների ծավալը նույնպես կկազմի մոտ $2 մլրդ»,- ասել է Պոդգուզովը Ալմաթիում, որտեղ անցկացվում է ԵԱԶԲ «Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման խթանում» համաժողովը։

Նա հիշեցրել է, որ բանկը ծրագրեր է ֆինանսավորում երեք հիմնական ուղղություններով՝ տրանսպորտային ենթակառուցվածք, պարենային անվտանգություն եւ պարենային լոգիստիկա, ջրային-էներգետիկ համալիր:
Դիտում՝ 5330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW