2025 թ․ գարնանը CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միանգամից երկու միջազգային մրցույթի։Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես CaseKey-ի երիտասարդների մասնակցությունը միջազգային մրցույթներին կֆինանսավորի Բիբլոս Բանկ Արմենիան, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայաստանյան մրցույթի գլխավոր հովանավորն է։Բանկից հայտնում են, որ մրցույթները կանցկացվեն եվրոպական քաղաքներում։ Առաջինը Բուդապեշտի CUBE 2025-ն է, որը միավորելու է առաջատար համալսարաններ ամբողջ աշխարհից: Երկրորդը Բելգրադում կայանալիք BBICC 2025-ն է՝ առաջատար մրցույթ, որին մասնակցելու հրավեր են ստանում միայն աշխարհի լավագույն թիմերը։ Սերբիայի մրցույթն այս տարի անցկացվում է հոբելյանական է 10-րդ անգամ եւ գտնվում է բոլոր հեղինակավոր համալսարանների ուշադրության կենտրոնում։Եվրոպական մրցույթներին ամեն տարի մասնակցում է 16-20-ական թիմ, յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից եւ 1 քոուչ։ «Նման մրցույթներին մասնակցելով՝ ուսումնական հաստատությունները հնարավորություն են ստանում բացահայտել իրենց ներուժը եւ տեսանելի դառնում միջազգային մակարդակում, իսկ ուսանողները՝ դառնում մրցունակ ոչ միայն տեղական, այլեւ միջազգային աշխատաշուկայում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:2024 թ․ գարնանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան ֆինանսավորել էր CUBE բիզնես խնդիրների միջազգային մրցույթին CaseKey հավաքական թիմի մասնակցությունը, որին հայ երիտասարդները գրավել էին 4-րդ հորիզոնականը 16 թիմից։ Այս տարի բանկը որոշել է նոր որակ հաղորդել հայկական մրցույթին եւ հովանավորել մասնակիցների ներկայությունը միանգամից երկու հեղինակավոր միջազգային իրադարձության։CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձեւաչափ է, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 200 խելացի երիտասարդ, ծանոթանում տարբեր ընկերությունների մշակույթին եւ աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Tweet Դիտում՝ 5786