ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
03.12.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /


«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար բանկի մասնաճյուղերում նախատեսված է առանձնացված գոտի, որտեղ կարելի է կատարել բանկային բոլոր գործառնությունները՝ ձեւակերպել վարկ կամ ավանդ, բացել հաշիվ կամ քարտ, ներբեռնել առցանց ծառայություններ եւ այլն:
«Անցյալ տարվա վերջին մենք մեկնարկեցինք բանկի մասնաճյուղերում առանձնացված գոտիների ստեղծման պիլոտային ծրագիրը, որը պայմանավորված էր հաճախորդների՝ անհատական սպասարկում, առավելագույն հարմարավետություն եւ գաղտնիություն ստանալու հետաքրքրվածությամբ եւ ցանկությամբ: Ծառայության շնորհիվ ներգրավված միջոցների պորտֆելը, որը ձեւավորվում է նաեւ բարձր եկամուտներ ունեցող հաճախորդների կողմից, վերջին 4 եռամսյակների ընթացքում աճել է 14%-ով։ Հաջորդ տարի մենք կշարունակենք բացել նմանատիպ առանձնացված գոտիներ բանկի այլ մասնաճյուղերում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է ներդնել բանկային ավանդ՝ նվազագույնը 4 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով` առնվազն 6 ամիս ժամկետով: Ծառայությունը նախատեսում է նաեւ հաճախորդի ընտանիքի անդամներից մեկի անվճար սպասարկում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: