ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ ղեկավարները հանդիպել են Երեւանում

03.12.2024 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Կենտրոնական բանկը հյուրընկալել էր Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը:  

ԿԲ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է որպես դիտորդ:  

Նիստում քննարկված թեմաներն էին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսական վիճակը, դրամավարկային քաղաքականության ընթացքը, պարտադիր պահուստավորման համակարգի յուրահատկությունները, անշարժ գույքի շուկայի վիճակը:
Դիտում՝ 2528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW