ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին

28.11.2024 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ամուր գործակցություն»

Նոյեմբերի 22-ին Երեւանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։

Բանկից հայտնում են, որ մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման եւ իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ եւ արդյունավետ համագործակցության համար։

«Այս փակ միջազգային միջոցառումը ծառայել է որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով պետական պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային եւ ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։

Ֆորումի առանցքային թեմաներն էին թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 7956

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW