Ամիօ բանկը Երեւանի դրամատիկական թատրոնի «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է
21.11.2024 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամիօ բանկ



Ներկայացման գլխավոր գործընկերը Ամիօ բանկն է: «ԵԴԹ-ի հետ այս համագործակցությունը փաստում է բանկի կողմից մշակութային զարգացմանը եւ արվեստին աջակցելու շարունակական նվիրվածության մասին»,- նշել են Ամիօ բանկում:
«Երեք ընկեր» վեպն աշխարհում ամենահաճախ բեմադրվածներից է: Այն ներկայացնում է երեք տղամարդկանց միահյուսված կյանքը, որոնք պայքարում են պատերազմից առաջացած հետեւանքների դեմ՝ առնչվելով կորստի, կյանքի դժվարությունների եւ ընկերության կարեւորության հետ: Վեպի գլխավոր հերոսները կիսում են եւ ուրախությունն ու զվարճանքը, եւ կյանքի ամենացավոտ կորուստները:
«Բեմադրության նորովի եւ պրոֆեսիոնալ մատուցումը, անխոս, հուզեց հանդիսատեսին եւ կդառնա թատերասերների ֆավորիտներից մեկը։
Ամիօ բանկը հպարտ է լինել այս բացառիկ ներկայացման մի մասը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: