Ինչպե՞ս օգտվել Superra-ից. Կոնվերս Բանկի համառոտ ուղեցույցը

15.11.2024 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Superra #Կոնվերս Բանկ
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ եւ գիտելիք է հարկավոր:

Superra հավելվածը «հասկանալու», դրա միջոցով երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսեր գնելն ու վաճառելը հեշտացնելու նպատակով Կոնվերս Բանկն ու Ֆիդո ինվեսթ ներդրումային ընկերությունը ներկայացնում են օգտագործման ուղեցույց:

Ինչպե՞ս մուտք գործել Superra

Superra-ի հնարավորություններին ծանոթանալու համար գրանցվելը պարտադիր չէ: Յուրաքանչյուր ոք կարող է Սկզբնական էջից մուտք գործել հավելված որպես Հյուր եւ ծանոթանալ հավելվածին եւ առկա ֆինանսական գործիքներին:
Գրանցվելու համար բավարար է պարզապես էլեկտրոնային հասցեի եւ հեռախոսահամարի մուտքագրում եւ հաստատում։

Ինչպե՞ս օգտվել Superra-ից

Superra-ից օգտվելու համար գրանցված յուրաքանչյուր անձ կարող է անմիջապես հավելվածի միջոցով դիմել հաշվի բացման համար եւ համալրել այն: Այդ նպատակով անհրաժեշտ է.

- Գլխավոր էջից սեղմել «Բացել հաշիվ» կոճակը,
- Անցնել հաշվի բացման պարզեցված գործընթացը՝ առանց բանկ եւ ներդրումային ընկերություն այցելելու: Այնուհետեւ բացված հաշիվները կարտացոլվեն Գլխավոր էջում,
- Հաշվի համալրման համար սեղմել «Համալրել հաշիվը» կոճակը եւ համալրել այն անմիջապես Superra հավելվածից՝ բանկային քարտի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով՝ պարզապես պատճենելով հաշվեհամարի տվյալները (բանկային փոխանցում, վճարային տերմինալներ, կանխիկ մուտքագրում եւ այլն)։

Ինչպե՞ս իրականացնել գործարք Superra-ում

Superra հավելվածում առքի գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է «Գլխավոր» կամ «Պարտատոմսեր» էջերից ընտրել նախընտրած արժեթուղթը, լրացնել ծավալը եւ սեղմել «Գնել» կոճակը։
Վաճառքի համար «Պորտֆել» էջից ընտրել այն արժեթուղթը, որը ցանկանում եք վաճառել, լրացնել ծավալը եւ սեղմել «Վաճառել»։

Superra հավելվածում առքի եւ վաճառքի գործարքները կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Կարեւոր է իմանալ նաեւ, որ հավելվածում վաճառել կարելի է նույն տիրույթում գնված արժեթղթերը:

Ի՞նչ անել, եթե առկա են Superra-ին առնչվող հարցեր

Հավելվածի «Գլխավոր» էջի «Հարցեր» բաժնում տեղադրված են «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխանները։

Դեռ ունե՞ք հարցեր, «Ավելին» բաժնից մուտք գործեք «Զանգերի կենտրոն» բաժին եւ կապ հաստատեք մասնագետի հետ։

Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/
Կոնվերս Բանկ՝ 010 511 211

Կոնվերս Բանկը եւ Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW