EvocaTOUCH հավելվածով հնարավոր է կատարել Idram QR վճարումներ

13.11.2024 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#EvocaTOUCH #Idram QR
Evocabank-ի հաճախորդներն արդեն կարող են ավելի քան 22,500 վաճառակետում սքանավորել Idram QR-ը եւ կատարել վճարումներ իրենց EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Մեր թիմերը միասին կատարել են ծավալուն ծրագրային եւ տեխնիկական աշխատանքներ, եւ այսօր համակարգն արդեն պատրաստ է մեկնարկի։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Idram-ը՝ պարզապես սքանավորելով Idram-ի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունը փաստում է, որ Evoca-ն պատրաստ է ցանկացած գործընկերության, որի արդյունքում մեր հաճախորդները կստանան նոր հնարավորություններ, եւ նրանց կյանքը կդառնա ավելի հարմարավետ, ինչպես նշված է բանկի առաքելության մեջ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը։

«Evoca-ի հետ ընդամենը սմարթֆոն ունենալն արդեն բավական է։ Մենք անում ենք ամեն բան, որ մեր հաճախորդներն օգտվեն մի շարք բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի։  

Evoca-ն երբեք բաց չի թողնում այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, նորարարություններին, ինչպես նաեւ մեր հաճախորդների համար ստեղծում են բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW