Evocabank-ը միացել է ArCa Pay-ին

12.11.2024 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ArCa Pay
Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրել է հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը։ Այն Հայաստանի բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջեւ հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։

Համակարգին արդեն միացել են Evocabank-ը, Ամերիաբանկը եւ Կոնվերս Բանկը։

Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվարկային հաշվին։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է. «Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաեւ ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը եւ այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան»։

«Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի եւս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»,- ասել է Armenian Card-ի Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը:
Դիտում՝ 1428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW