Նոր հնարավորություններ` Հայէկոնոմբանկի պրեմիում քարտապանների համար

11.11.2024 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Visa Platinum #Visa Infinite
Հայէկոնոմբանկի Visa Platinum/Metal, Visa Infinite/Metal քարտապանները այժմ կարող են օգտվել պրեմիում քարտերի նոր առավելություններից.

•    Ներդնել ավանդ ավելի բարձր տոկոսադրույքներով ՀՀ դրամով՝ գործող տոկոսադրույք + 0.5%, ԱՄՆ դոլարով՝ + 0.2%
•    Անվճար վարձակալել անհատական պահատեղեր՝ քանակային առավելագույնը 3 անգամ եւ հանրագումարային առավելագույնը 3 ամիս ժամկետով՝ անկախ պահատեղերի չափսերից (բացառությամբ Գլխամասային գրասենյակի պահատեղերի):

Visa պրեմիում քարտապաններն ունեն նաեւ բազում այլ արտոնություններ.

•    Մետաղական դիզայնի հնարավորություն
•    Անսահմանափակ անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, ինչպես նաեւ անվճար 1 հյուրի հնարավորություն՝ մետաղական քարտերի դեպքում
•    Fast Track ծառայության անվճար հնարավորություն
•    Concierge 24/7 աջակցություն
•    Միջազգային ճանապարհորդական ապահովագրություն
•    Մի շարք զեղչային առաջարկներ

Բանկից հայտնում են, որ պրեմիում քարտապանները կարող են օգտվել այս եւ այլ բազում արտոնություններից՝ իրենց ֆինանսների կառավարումը դարձնելով առավել հարմար եւ շահավետ:

Մանրամասների համար՝

•    Visa Infinite` https://www.aeb.am/hy/visa-infinite/
•    Visa Platinum` https://www.aeb.am/hy/visa-platinum/

Առաջարկը գործում է մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 1-ը:
Դիտում՝ 3494
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW