Ամիօ բանկում հասանելի են կանադական դոլարով անկանխիկ գործարքները

06.11.2024 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #կանադական դոլար

Ամիօ բանկն տեղեկացնում է կանադական դոլարով (CAD) գործարքների մեկնարկման մասին, ինչպիսիք են.

• փոխարկումները
• միջազգային փոխանցումների ստացումները
• միջազգային փոխանցումների ուղարկումները

Բանկից հայտնում են, որ գործարքները հասանելի են AMIO Mobile հավելվածում, Ինտերնետ բանկում եւ մասնաճյուղային ցանցում՝ անկանխիկ եղանակով:

«Ամիօ բանկն առաջարկում է մրցակցային փոխարժեքներ շուկայում եւ այս թարմացումը մեզ եւս մեկ քայլով մոտեցնում է մեր հաճախորդներին ընդլայնված ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեր հանձնառությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 1221

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW