ԱրարատԲանկը նախաձեռնել էր պանելային քննարկում՝ ԱԲ-ի եւ առաջնորդության թեմայով

04.11.2024 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ԱԲ
ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղում տեղի է ունեցել «Արհեստական բանականության ազդեցությունը առաջնորդության եւ որոշումների կայացման վրա» խորագրով պանելային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել է «Կառավարման տեսության եւ պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, որի համակազմակերպիչն էր ԱրարատԲանկը։

Պանելային քննարկման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կիսվել են իրենց փորձով եւ տեսլականով արհեստական բանականության կիրառման հեռանկարների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆինանսական ոլորտում առկա հնարավորություններին եւ մարտահրավերներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց տեսլականով արհեստական բանականության դերի եւ ազդեցության վերաբերյալ:

«Արհեստական բանականությունն այլեւս վաղվա խնդիր չէ։ Այն հրատապություն է իր մեջ պարունակում։ Անհույս հետ չենք ընկել այս տեխնոլոգիաների ընմբռնման, ընկալման առումով, մասնավորապես, նաեւ բանկային համակարգում, եւ փոքր Հայաստանը նույնպես կարող է ունենալ իր մասնակցությունն այս տեխնոլոգիաների զարգացման առումով»,- ասել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Ֆինանսաբանկային ոլորտի իմաստով այն բոլոր հատվածները որտեղ կա շատ տվյալ եւ այդ տվյալները կազմակերպված չեն, այդ ոլորտում շատ հետաքրքիր լուծումներ կտեսնենք արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով»,- ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը:

ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը ընդգծել է, որ այս պահին բոլորն արհեստական բանականության մաս են կազմում. «Լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչ՝ ուզում եմ ասել, որ երեւի թե ֆինանսական ոլորտը առաջիններից է, որ անմիջապես զգում է ԱԲ-ի ազդեցությունը։ Մեծ պատրաստակամությամբ եւ ներուժով գնում ենք առաջ»։

eqwefy ներդրումային հարթակի եւ AICA-ի ակումբի տնօրեն Սամսոն Ավետյանը նշել է. «Շատ ողջունելի է, որ այդ առաջընթացը տեղի է ունենում եւ կարծում եմ, որ թե՛ ԱրարատԲանկի միջոցով, թե՛ ընդհանրապես ֆինանսական համակարգի միջոցով այսպիսի նորարար գործիքները շատ ավելի մրցունակ կդարձնեն մեր ընդհանուր տնտեսությունը»։

Krisp եւ 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը շեշտել է, որ արհեստական բանականությունը ապագայի ռազմական տեխնոլոգիան է ու անհրաժեշտ է գնալ այդ ուղղությամբ. «Քանի որ ունենք ազգային անվտանգության խնդիր։ Երկրորդը, հայերենի եւ ինքնության պահպանման նպատակով պետք է ստեղծել հայկական տեխնոլոգիաներ»։

Միջոցառման հատուկ հյուր, «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նկատել է. «Որքան արհեստական բանականությունը գործառույթներ է վերցնում մարդուց, այնքան ավելի շատ տեղ է ազատվում մարդկային ավելի բարձր մակարդակի գործառույթների համար»։

Ի թիվս այլ հյուրերի՝ պանելային քննարկմանը ներկա էին Ֆրանսիական համալսարանի, Հայ-Ռուսական համլասարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ եւ դասախոսներ, ինչպես նաեւ Կորպորատիվ կառավարման կենտրոնի եւ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենները։
Դիտում՝ 3719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW