Գործարկվել է արժեթղթերի եւ կենսաթոշակային ֆոնդերի փայերի տվյալների փոխանակման էլեկտրոնային հարթակ

01.11.2024 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա #Նոտարական պալատ
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) եւ Նոտարական պալատի միջեւ կնքվել է տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկման պայմանագիր:

Հարթակը հնարավորություն է տալիս նոտարին ուղարկել հարցումներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի եւ կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաեւ ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակում իրականացնելու համար:

Նշվում է, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգը, որը ներառում է նաեւ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակցի ռեեստրի վարման գործառույթը: Քանի որ արժեթղթերն ու կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, ժառանգության իրավունքի գործարքների համար նոտարները հաճախակի են դիմում Կենտրոնական դեպոզիտարիային՝ համապատասխան հարցումներ ուղարկելով: Այս նոր էլեկտրոնային հարթակը էականորեն կբարելավի գործընթացը՝ հնարավորություն տալով նոտարներին եւ Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել տվյալների փոխանակում առցանց:

«Մեր նպատակներից մեկն է բարելավել մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային եւ թվային լուծումներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն գործընթացները, այլեւ հնարավորություն կտան ավելի արագ, ճշգրիտ եւ հարմարավետ սպասարկում իրականացնել։ Կարծում եմ, որ այս բարեփոխումը կլինի այն առանցքային գործիքը, որը էապես կբարելավի թե՛ Կենտրոնական դեպոզիտարիայի, թե՛ ՀՀ Նոտարական պալատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ բերելով նոր որակ պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունում»,- նշել է ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։
Դիտում՝ 1589
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW