24.8 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալ ունեցող ներդրումային Robinhood Markets, Inc. ընկերությունը տարիներ առաջ որոշեց ժողովրդավարացնել ֆինանսները բոլորի համար եւ հաջողեց:Ապահովելով հասանելիություն արժեթղթերի երկրորդային շուկային՝ ընկերությունը հաճախորդներին տվեց խնայողությունների կառավարման, ճանաչված, հասկանալի բիզնեսում ներդրումների նոր հնարավորություն:Հայաստանում եւս նման գործիքները պահանջված են:Խնայողությունների կառավարումից մինչեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումՀայաստանում պարտատոմսերի շուկան թափ է հավաքել վերջին տարիներին. թողարկողները հիմնականում բանկերն են ու խոշոր բիզնեսը՝ հասկանալի, կայուն ընկերություններ, որոնց արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին կայուն աճ է ապահովում: Համաձայն Հայաստանի բանկերի միության տվյալների, 2024թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելն ավելացել է շուրջ 34 մլրդ դրամով կամ 8.7%-ով, իսկ արժեթղթերում ներդրումները՝ շուրջ 155 մլրդ դրամով կամ 8․4%-ով:Ինչու՞ է մեծանում թողարկումների ծավալը: Պատասխանը պարզ է՝ աճում է հետաքրքրությունը պարտատոմսերի նկատմամբ, որոնք սկսել են դիտարկվել որպես խնայողությունների կառավարման, ներդրումների այլընտրանքային վստահելի եղանակ:Աշխատանքներ են տարվում Հայաստանում պարտատոմսերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբԱյսօր Հայաստանում հասանելի է հիմնականում պարտատոմսերի ձեռքբերումը առաջնային շուկայում. այսինքն՝ թողարկողի կողմից տեղաբաշխման ժամանակ: Ընդ որում, գնորդներին առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, պարտատոմսերի տեղաբաշխումը հետզհետե տեղափոխվում է առցանց հարթակներ:Օրինակ՝ Կոնվերս Բանկն առաջիններից էր, որը սկսեց իր պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile-ով, ինչպես նաեւ ծրագրային լուծում տվեց դեպոզիտար հաշիվների բացմանն առցանց տիրույթում՝ հաճախորդներին ազատելով բանկ այցելելու անհրաժեշտությունից:Իրավիճակն այլ է երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի պարագայում. դրանցով գործարքներին հասանելիություն, որպես կանոն, ունեն բանկերն ու բրոքերային գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կառույցներն ու անձինք:Նոր հայտ կապիտալի շուկայումԴեռեւս նախորդ տարվանից Կոնվերս Բանկն՝ Bank as a service կոնցեպտի շրջանակում սկսել է աշխատանքներն իր հավելվածի օգտատերերին երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ: Գործընկեր կազմակերպության հետ աշխատանքի հիմքում ֆինանսների հասանելիության մեծացումն էր ու հարմարավետությունը:Մոտ մեկ տարի տեւած աշխատանքների արդյունքում մշակվել է հարթակ, որը պոտենցիալ ներդրողներին կներկայացվի առաջիկա օրերին, այնուհետեւ նաեւ հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում՝ մեկ հարթակում ֆինանսների տնօրինման ու ներդրումների լավագույն փորձառության ապահովման նպատակով:Ֆինանսներն իսկապես երբեք այսքան հասանելի չեն եղել:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1330