Սննդամթերք արտադրողները հունվար-սեպտեմբերին շուրջ 30 մլրդ դրամի հարկ են վճարել

01.11.2024 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
ՊԵԿ-ի հրապարակած 2024թ․հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։

Հարկային վճարումների գրեթե 50%-ը բաժին է ընկնում երեք կազմակերպության․

1․Հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6․4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21%-ը:

2․Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը վճարել է 5․4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18%-ը:

3․Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը վճարել է 2․8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9%-ը։

Ստորեւ ներկայացված է Հայաստանում սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող 10 խոշոր հարկատուի ցանկը:

 

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանում

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարված հարկեր (հազ․ դրամ)

1

02226764

ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ

6,401,295

2

00006487

ԱԹԵՆՔ

5,376,645

3

04428338

ԲԱՂՐԱՄՅԱՆ

2,751,683

4

01815543

ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ

2,001,105

5

01240274

ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ

1,410,164

6

01218536

ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ Հ/Ձ

1,142,683

7

03500472

ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ

833,022

8

02579983

ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ

665,042

9

01214053

ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ

592,266

10

04200616

ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

575,164

Դիտում՝ 1250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW