Evocabank-ը կներգրավի $10 միլիոն BSTDB-ից

31.10.2024 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #BSTDB
Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ի հետ, ըստ որի՝ բանկը կներգրավի $10 միլիոն վարկային միջոցներ, որից $9 միլիոնը կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, իսկ $1 միլիոնը՝ առեւտրային գործունեությունների ֆինանսավորմանը։

Ներգրավված վարկային միջոցներով Evocabank-ը կաջակցի տեղական ՓՄՁ-ներին՝ ստեղծելով հնարավորություններ՝ իրականացնելու իրենց ներդրումային ծրագրերը, ընդլայնվելու դեպի նոր, միջազգային շուկաներ, ամրապնդելու մրցունակությունը եւ հաստատելու տարածաշրջանում ավելի ամուր տնտեսական կապեր։

«Ուրախ ենք հայտարարել BSTDB-ի հետ մեր նոր համագործակցության մասին, որի նպատակն է խթանել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը։ 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Evocabank-ին՝ BSTDB-ն այս համագործակցությունը դարձնում է կարեւոր նշաձող: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է լուծելու Հայաստանում ՓՄՁ-ների առջեւ դրված մարտահրավերները՝ ապահովելով նրանց աճի ու նորարարության համար անհրաժեշտ կապիտալով: Աջակցելով Սեւծովյան տարածաշրջանում առեւտրով զբաղվող ձեռնարկություններին` մենք ոչ միայն մեծացնում ենք նրանց գործառնական կարողությունները, այլեւ ստեղծում ավելի ամուր եւ մրցունակ բիզնես միջավայր: Evocabank-ում մենք պարտավորվում ենք օգտագործել այս միջոցները՝ օգնելու տեղական ՓՄՁ-ներին իրականացնել իրենց ներդրումային նպատակները, ընդլայնվել դեպի նոր շուկաներ եւ ուժեղացնել իրենց մրցունակությունն ու արտահանման ներուժը»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

BSTDB-ի նախագահ դոկտոր Սերհատ Քյոքսալը նշել է, որ ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը BSTDB հիմնական ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ բոլոր անդամ երկրներում.

«Փոքր եւ միջին ձեռնարկությունները ցանկացած տնտեսության ողնաշարն են, եւ Հայաստանում նրանք վճռորոշ դեր են խաղում աճի, նորարարության եւ զբաղվածության խթանման գործում: Մեր տրամադրած միջոցները կօգնեն այս բիզնեսներին բարելավելու իրենց գործունեությունը եւ դառնալու ավելի ճկուն՝ ի վերջո նպաստելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացմանն ու կայուն աճին»:
Դիտում՝ 1141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW