1956 թվականից Երեւանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արեւային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։«Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր եւ տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արեւային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարեւոր է։ Նախեւառաջ մենք հոգում ենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելցուկը՝ վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցին»,- նշել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Սամվել Ամիրխանյանը։Նշվում է, որ առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար: Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1182