Վրաստանը հերքում է կապը ռուս-ուկրաինական գազային վեճի եւ դեպի ՀՀ գազի տարանցումը դադարեցնելու միջեւ

09.01.2009 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նավթի եւ գազի վրացական կորպորացիան (GOGC) հերքում է ռուս-ուկրաինական գազային հակամարտության եւ դեպի Հայաստան ռուսական գազի տարանցումը դադարեցնելու միջեւ կապի մասին բոլոր ենթադրությունները:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են Նավթի եւ գազի վրացական կորպորացիայի մամլո ծառայությունում: Այստեղ նաեւ նշել են, որ գազատարի վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն:

Այսօր առավոտյան Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Հայաստան` գլխավոր գազատարի վթարի հետեւանքով: Սպասվում է, որ վերանորոգման աշխատանքները կշարունակվեն շուրջ 5 օր, եւ մինչ դրանց ավարտը Հայաստանի գազամատակարարումը կիրականցվի “ՀայՌուսգազարդի” գազապահուստից:

Ներկայումս Հայաստան ներկրվող ռուսաստանյան գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում է $110: 2009թ. ապրիլի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը կկազմի $154, իսկ 2010թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազը կարժենա $200:

 

Դիտում՝ 10840

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW