Հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.7%-ով
25.10.2024 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ src.am

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 12.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.8%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 15.9%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 19.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 5.9%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.2%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.9%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 73․5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.1 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 54.2%-ով:
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: