Պետական աջակցություն կտրամադրվի բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար:Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:Նախագծերով առաջարկվում է սահմանել հարկային արտոնությունների եւ բյուջետային աջակցության մի շարք ուղղություններ: Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5%-ի փոխարեն սահմանելով 2%, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50%-ը: Օրինագծերով առաջարկվում է սահմանել գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10%, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50%-ը:Բյուջետային աջակցության մասով նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է՝ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող՝ աշխատանքային միգրանտների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, ներգրավված նոր վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, եւ եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 եւ ավելի է, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գծով կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը եւ եկամտային հարկի գումարի 25%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 եւ ավելի է։Առաջարկվում է նաեւ սահմանել, որ աջակցությունները տրամադրվում են հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2032 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Tweet Դիտում՝ 2101