Այլ երկրներում գործող շահումով խաղերի կայքերը Հայաստանում կարգելափակվեն
24.10.2024 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 1lurer.am

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում ասել է, որ սրանով կսահմանափակվեն ռիսկեր պարունակող կայքերի հասանելիությունը.
«Կհրապարակվի նաեւ բանկային դրամապանակների ցանկը, որոնք արգելափակվելու են, եւ բանկերի կողմից սահմանափակվելու է այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների եւ վերահսկողության ներքո եւ ենթարկվում են այն պահանջներին, որոնք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: Կարծում ենք, որ սրանով կկառավարվեն այդ ռիսկերը: Պետք է սահմանափակվեն օտարերկրյա պետություններում գործող այդպիսի կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ լինելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն արձանագրելու է այն կայքերը, որոնք Հայաստանի ինտերնետային տիրույթում հասանելի են եւ կարող են ռիսկեր առաջացնել:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: