Կոնվերս Բանկը եւ Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

22.10.2024 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Kapitalbank
Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:

«Սա կարեւորագույն քայլ է թե Կոնվերս Բանկի, թե նրա գործընկերների համար, եւ կարեւորագույն փաստաթուղթ՝ ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանն առանցքային ուղղություններում.

-    Արտաքին առեւտրային գործարքների ֆինանսավորում՝ հաճախորդներին աջակցություն արտահանման ու ներկրման հարցերում,
-    Համագործակցություն ֆինանսական շուկաներում՝ համատեղ գործառնությունների իրականացում արժութային եւ դրամական շուկաներում:
Այս համագործակցությամբ բանկն ընդլայնում է իր միջազգային գործընկերային ցանցը. արդյունքում, հաճախորդներին ընձեռում է նոր հնարավորություններ բիզնեսում հաջողելու ու զարգանալու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Ուզբեկստանի էկոնոմիկան բարեփոխումների շնորհիվ տպավորիչ աճ է ցուցադրում տնտեսության, արտասահմանյան ներդրումների ներգրավման եւ առանցքային ոլորտների զարգացման հարցում: Kapitalbank-ն այդ երկրում փոխակերպման շարժիչ ուժն է, շուկայի առաջատարներից մեկը, որն այս համագործակցության մեկնարկով դառնում է Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերը ոչ միայն Ուզբեկստանում, այլեւ ողջ Միջին Ասիայում»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Sibos 2024-ը Swift միջազգային համակարգի տարեկան ժողովն է, որը կայանում է հոկտեմբերի 21-24-ը Պեկինում:
Դիտում՝ 7519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW