IDBank-ը եւ Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում

21.10.2024 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #Mantashyants Global Expo
IDBank-ը եւ Իդրամը մասնակցել են Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին 40-ից ավելի ոլորտի շուրջ 120 ընկերություն։

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է ծառայել գործարարների համար՝ ծանոթանալու այլ բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին եւ ընձեռած հնարավորություններին։

Բանկի եւ Իդրամի թիմերը ներկա էին՝ պատմելու ընկերությունների տրամադրած լայն հնարավորությունների մասին, որոնք բիզնեսներին առաջարկում են օգտվել ամբողջական փաթեթից ու ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տրամադրելով բացառիկ փաթեթներ, յուրաքանչյուր բիզնեսի համար առաջարկելով համապատասխան ինդիվիդուալ լուծում։

Իդրամի ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանի խոսքով՝ 22,500 գործընկերներն Իդրամն ընտրել են հարմարավետության, ճկունության, ստանդարտներից դուրս, պարզ եւ միշտ հասանելի լինելու համար։

«Իդրամը իսկական հաջողված Made in Armenia լուծում է. իզուր չէ, որ մեզ անվանում են ազգային վճարային համակարգ: Մենք նաեւ հաճախորդների թիվ մեկ ընտրությունն ենք QR-վճարումների հարցում, եւ նրանք մշտապես փնտրելու են Իդրամի QR-ը բիզնեսների դրամարկղերում» - նշել է Աղվան Աբրահամյանը։

Նա ներկայացրել է Իդրամի ծառայություններն ու նախաձեռնությունները, որոնք օգնում են բիզնեսներին աճել ու զարգանալ՝ տրամադրելով պատրաստի լուծումներ ու թույլ տալով չմտահոգվել հավելյալ գործիքների կիրառման ու ծրագրերի ներդրման մասին։

Նշվում է, որ ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի եւ Իդրամի տաղավարում մասնագետները բիզնեսներին ներկայացրել են բիզնեսների համար ծառայությունների ամբողջական փաթեթը՝ գործող հատուկ առաջարկով ու նոր հնարավորություններով։

«IDBank-ը բիզնես հաճախորդների համար ստեղծել է անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին», - նշել է IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի եւ համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը։

«IDBank-ը բիզնեսներին առաջարկում է բիզնես քարտեր եւ վարկեր՝ հատուկ պայմաններով, IDsalary աշխատավարձային բացառիկ փաթեթը, վճարային գործիքներ, հաշիվների բացում եւ սպասարկում, ինչպես նաեւ ապահով ավանդի հնարավորություն եւ այլն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 7117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW