Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Business Pro փաթեթը՝ ստեղծված բիզնեսի բոլոր ֆինանսական կարիքները հոգալու համար։Բանկից հայտնում են, որ փաթեթը «բոլորը մեկում» լուծում է, որն իրավաբանական անձանց թույլ է տալիս կազմակերպել իրենց ամենօրյա աշխատանքն առանց ընդհատումների եւ ունենալ բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռքի տակ։Վճարելով ամսական 6,000 ՀՀ դրամ՝ հաճախորդները ստանում են 10 ծառայություն արտոնյալ պայմաններով՝ ներառյալ անվճար հաշիվներ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով, բիզնես քարտեր՝ 3 տարի շարունակ առանց սպասարկման վճարի, տոկոսներ դրական մնացորդի վրա, անվճար օնլայն բանկինգ, միջազգային փոխանցումների հատուկ սակագին, անվճար փոխանցումներ դրամով ՀՀ տարածքում եւ այլն։Փաթեթն ընձեռում է նաեւ մի շարք արտոնություններ, ինչպիսիք են բիզնես վարկ սկսած 12% տոկոսադրույքով, մինչեւ 12 ամիս վարկային արձակուրդ եւ անվճար POS տերմինալ։Փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ եւ հայտ լրացնել բանկի պաշտոնական կայքում։ Tweet Դիտում՝ 3747