ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:Էդգար Շահինը ֆրանսահայ անվանի գեղանկարիչ է, փորագրանկարիչ, գծանկարիչ եւ նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետեւ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել նրան։ «Անատոլ Ֆրանս», «Լուիզ Ֆրանս», «Լաթահավաք կինը», «Զբոսանք», «Պետրոս Շահին», «Հայկական երեկոյի ծրագիր», «Գեմմա», «Բեռնակառք», «Գործազուրկը», «Թխահերն ու շիկահերը» եւ բազմաթիվ այլ օֆորտներ առանձնանում են իրական կյանքի թշվառության ու պերճանքի պատկերմամբ: Շահինի ավելի ուշ ժամանակաշրջանի հայտնի գործերից են «Կուլոնի աբբայարանը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Գեղեցիկ հայկական քիթ», «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», «Պալլացո Կլարի»:Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության պատկերասրահում եւ Կա Պեզարո քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի եւ եվրոպական երկրների մի շարք թանգարաններում։Արծաթե հուշադրամի դիմերեսին Էդգար Շահինի «Գեմմա» օֆորտն է (1910 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ): Դարձերեսին Էդգար Շահինի դիմապատկերն է եւ «Թխահերն ու շիկահերը» օֆորտը (1907 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 28,28 գ Չափը 28,0 x 40,0 Որակը լավացված Դրամաշուրթը հարթ Թողարկման քանակը 300 հատ Թողարկման տարեթիվը 2024 Tweet Դիտում՝ 1770