Ամիօ բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորում շահավետ տոկոսադրույքով

16.10.2024 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #հիփոթեքային վարկ
Ամիօ բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորում իջեցված եւ ավելի շահավետ տոկոսադրույքներով՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:

Բանկից հայտնում են, որ 50% կանխավճարի դեպքում բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց եկամուտների վերլուծության, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում կարող եք նոր բնակարանը ձեռք բերել առանց կանխավճարի:

Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 12-360 ամիս ժամկետով, տարեկան 13.4-14.5% (փաստացի՝ 14.09-20.8%) տոկոսադրույքով: Վարկի տրամադրման պայմաններն ու մյուս մանրամասները` Ամիօ բանկի կայքում:

Բանկը համագործակցում է 30-ից ավելի կառուցապատողի հետ, ինչպես նաեւ վարկավորում է իրականացնում բանկի հետ չհամագործակցող կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման դեպքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW