Yandex Armenia-ն պատմել է «Օգնենք միասին» բարեգործական մեխանիզմի առաջին արդյունքների մասին

16.10.2024 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yandex Armenia #«Օգնենք միասին»
Առաջին երեք ամիսներին «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 4400 մարդ, որոնց շնորհիվ հաջողվել է հավաքել ավելի քան 2,71 միլիոն դրամ: Ընդհանուր գումարը, ներառյալ Yandex Go-ի ներդրումը, կազմել է 5,53 մլն դրամ: Հաշվետվությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայքում:

2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածում հայտնվեց հնարավորություն՝ տաքսի պատվիրելիս օգնելու բարեգործական կազմակերպություններին։ «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումարով են ցանկանում օգնել, ինչից հետո այդ գումարը կավելացվի յուրաքանչյուր ուղեւորության արժեքին: Yandex Go-ն ամեն ամիս իր հաշվին ավելացնում է նվիրատվությունների գումարը եւ վճարում վճարային օպերատորների միջնորդավճարը. նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

Հավաքված միջոցները կօգնեն շահույթ չհետապնդող չորս կազմակերպությունների։ Օրինակ՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն իր շահառուների համար թանկարժեք դեղամիջոցներ կգնի։ «VIVA» բարեգործական կազմակերպությունը միջոցներ կհատկացնի Արցախից տեղահանվածների համար արեւային ջրատաքացուցիչներ տեղադրելու նպատակով, իսկ «Շտապիր դեպի բարին» եւ «Հայ մայրեր»-ը կֆինանսավորեն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնների աշխատանքը:

««Օգնենք միասին» ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք մեր «Երազանքի տուն» կենտրոնում սենսորային սենյակ ստեղծել, ինչը կարեւոր քայլ կլինի մանկական ուղեղային կաթվածով եւ հոգեշարժական զարգացման տարբեր խանգարումներով երեխաների վերականգնողական գործում։ Նման սենյակներն օգնում են խաղային տարբերակով աշխատել ռելաքսացիայի, մոտորիկայի զարգացման եւ երեխաների տագնապայնությունը թուլացնելու ուղղությամբ: Նման միջավայրում գտնվելը ոչ միայն օգնում է խաղաղվել եւ լիցքաթափվել, այլեւ լիցքավորող եւ խթանող ազդեցություն է թողնում։ Այս միջոցները մեզ թույլ կտան իրականացնել մեր երազանքը եւ ստեղծել թերապիայի համար հարմարավետ տարածք»,- ասել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը:

«Մենք համոզված ենք, որ փոքր, կանոնավոր նվիրատվություններն ավելի արդյունավետ են, քան կլորիկ գումարը՝ առիթից առիթ, այդ պատճառով ընկերությունը ձգտում է համակարգված կերպով աջակցել բարեգործական նախագծերին եւ օգտատերերի մասնակցությունը դարձնել հարմար ու պարզ՝ այնպես, որ յուրաքանչյուրը կարողանա օգնել ուղեւորություններ կատարելիս»,- նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

«Նվիրատվությունները կարող եք միացնել Yandex Go հավելվածի «Օգնենք միասին» բաժնում: Նվիրատվության գումարը կարող եք ընտրել՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Այն ցանկացած պահի հեշտորեն կարող եք փոխել կամ անջատել: Նվիրատվությունն ավտոմատ կերպով դուրս է գրվում պատվերի համար քարտով վճարելուց հետո: Նախ՝ գումարը փոխանցվում է «Նիկա» հիմնադրամ, որն այդ միջոցները հավասարապես բաշխում է չորս բարեգործական կազմակերպությունների միջեւ։ Yandex Go-ն շարունակելու է մեծացնել օգտատերերի ներդրումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW