Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակին

14.10.2024 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /
2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին:

Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք մրցանակի են արժանացել հետազոտությունների համար, որոնք ներկայացնում են հանրային ինստիտուտների ձեւավորումը և դրանց ազդեցությունը պետությունների բարեկեցության վրա։

«Այս տարվա դափնեկիրները ցուցադրել են հանրային հաստատությունների կարևորությունը երկրի բարգավաճման համար: Օրենքի վատ գերակայությամբ և բնակչությանը շահագործող ինստիտուտներով հասարակությունները աճ կամ դրական փոփոխություններ չեն գեներացնում: Դափնեկիրների հետազոտությունները թույլ են տալիս հասկանալ դրա պատճառները»,- ասվում է Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1882

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW