Հայէկոնոմբանկը ներգրավել է $10 միլիոն վարկ OPEC Fund-ից
11.10.2024 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ, մասնավորապես, վարկային միջոցները կուղղվեն Կանաչ նախագծերի, էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաեւ կին ձեռներեցների ֆինանսավորմանը՝ հնարավորություն ընձեռելով ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ գործունեությունն ընդլայնելու համար:
Նշվում է, որ բանկը մինչ օրս միջազգային եւ այլ զարգացման ֆինանսական ընկերությունների հետ կնքել է $680 մլն համարժեք 124 վարկային պայմանագիր՝ նպաստելով ՓՄՁ զարգացմանը:
OPEC Fund-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին օգնություն մատուցելու նպատակով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: