Ամիօ բանկ. UBPay-ի միջոցով հնարավոր են դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան եւ հակառակը

10.10.2024 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #UBPay
Ամիօ բանկը սկսում է նոր համագործակցություն UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի հետ, որի միջոցով կարող եք առանց հաշվի բացման վայրկյանների ընթացքում փոխանցումներ ուղարկել Ռուսաստան եւ ստանալ փոխանցումներ Ռուսաստանից։

Բանկից հայտնում են, որ դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաեւ ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո եւ ՌԴ ռուբլի արժույթներով:

Նշվում է, որ Ամիօ բանկի արագ դրամական փոխանցումների շրջանակում գործում են արտարժույթի փոխանակման արտոնյալ փոխարժեքներ:

Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW