Դիրքավորվելով որպես insurtech ընկերություն․ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՝ ԴիջիԹեք-ում և WCIT2024-ում
07.10.2024 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ






Այսպես, ՆԱԻՐԻՆ արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցեց տարածաշրջանային ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ԴիջիԹեքին։ Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է հաճախորդներին ու գործընկերներին ներկայացնելու ընկերության նորարար թվային լուծումները, այլև փորձի փոխանակում իրականացնելու, նոր գաղափարներ ստանալու համար։
Այս տարի ՆԱԻՐԻՆ ԴիջիԹեք էր եկել նաև մեծ անակնկալով։ Ցուցահանդեսային տարածքի հենց սրտում գտնվող տաղավարը որևէ այցելուի ուշադրությունից դուրս չէր մնում նաև շնորհիվ այնտեղ ներկայացված Audi Q4 e-tron պրեմիում դասի ավտոմեքենայի։ Խաղարկվող այս էլեկտրամոբիլի սեփականատերը դառնալու համար ընդամենը մի քանի պարզ քայլ է պետք կատարել․
• Ներբեռնել Nairi Mobile հավելվածը (https://imnairi.am/qr/raffle)
• Գրանցվել
• Մինչև 31․12․2024թ․ կատարել առնվազն 60 հազար դրամի գնում «Ապահովագրական խանութ» բաժնից,
• Դրանից հետո ստանում խաղարկության մասնակցության ծածկագիր
Խաղարկության հաղթողը հայտնի կդառնա 2025թ․ հունվարի 11-ին՝ ընկերության պաշտոնական YouTube-ի ալիքի ուղիղ եթերում։
Խաղարկության մանրամասները՝ https://imnairi.am/blog/Staceq-apahovagrutyun-shaheq-AudiQ4e-tron-amen-inch-nairiinsurance-akciayi-masin
Որքան շատ գնում, այնքան շատ ծածկագրեր, հետևաբար՝ այնքան շատ հաղթելու հնարավորություն։
Բայց վերադառնանք ԴիջիԹեք 2024-ին․ այս տարի, ինչպես միշտ, ՆԱԻԻՐՅԱՆ թիմն ակտիվ էր ԴիջիԹեքի շրջանակում։ Ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը նաև հասցրեց մասնակցել «Թվային ներդրումների ապագան. Հայաստանյան ֆինանսական շուկայի նոր գործիքներն ու հնարավորությունները» թեմայով պանելային հետաքրքիր քննարկման՝ ներկայացնելով ընկերության փորձն ու ձեռքբերումները թվայնացման ոլորտում, մարտահրավերներն ու սպասելիքները։
ՆԱԻՐԻՆ իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանում անցկացված WCIT2024 Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանը հանդես եկավ որպես խոսնակ «Մարքեթինգ 2․0․ ինչպես է արհեստական բանականությունը ձևավորում սոցիալական մեդիան և ներգրավվածությունը» թեմայով պանելային քննարկմանը։ Մարիաննան խոսեց այն մասին, թե ինչպես է AI-ը վերաձևավորում մարքեթինգային ընդունված գործիքները, կոնտենտի ստեղծումը, ինչպես են թիմում փորձում հետ չմնալ աշխարհի նորարար լուծումներից, միաժամանակ հավասարակշռում տեխնոլոգիաների կիրառումը՝ այն վստահությամբ, որ մարդ-տեխնոլոգիա համագործակցության մեջ գլխավորը մարդն է ու մարդու մտքի ուժը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: