ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով

05.10.2024 | 07:54 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱրարատԲանկը հայտարարել է Golden Money դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին:

Այս նորարարական լուծումը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ և հարմարավետ կերպով ստանալ ԱՄՆ-ից ուղարկված փոխանցումները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել միջազգային դրամական փոխանցումների գործընթացը՝ ապահովելով առավել մատչելի և արդյունավետ ծառայություն:

«Golden Money համակարգը յուրօրինակ կամուրջ է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների և Հայաստանում բնակվող նրանց հարազատների միջև` հանդիսանալով գումարների փոխանցման արագ, ապահով և հարմար միջոց», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման կոդը։
Դիտում՝ 5767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW