Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար
04.10.2024 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ հավելվածում նախատեսված է հաշիվների հետ աշխատանքի լայն ֆունկցիոնալություն, միջազգային դրամական փոխանցումների, վճարումների իրականացում եւ այլն: Օգտատերերը կարող են ստուգել հաշվի մնացորդն ու հետեւել գործարքների պատմությանը:
«UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում եւ արագացնում է անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց սպասարկումը ու Յունիբանկի հետ համագործակցությունը դարձնում ավելի հարմարավետ:
Բանկի բիզնես հաճախորդները կարող են օպերատիվ կերպով կատարել բանկային գործարքներ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, որը չափազանց հարմար է այն ձեռնարկատերերին, որոնք իրենց գործի բնույթով հաճախ են ճամփորդում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
UNIBusiness Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google play-ից: Հավելված մուտքի իրավունքն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ՝ դիմելով Յունիբանկի մոտակա մասնաճյուղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: