Խաղեր, մրցանակներ և նվերներ. Apricot Capital-ը հրավիրում է DigiТec 2024-ի իր տաղավար

04.10.2024 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Apricot Capital հայկական առաջատար ներդրումային ընկերությունը մասնակցում է տարածաշրջանի ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական միջոցառմանը` DigiТec 2024-ին, որը տեղի է ունենում հոկտեմբերի 4-ից 6-ը Meridian Expo կենտրոնում:

Միջոցառման DigiTec Invest հարթակում գտնվող Apricot Capital-ի տաղավարն այցելուներին դիմավորում է հավելվածի ցուցադրությամբ, վիկտորինաներով, խաղերով և նվերներով: Մասնակիցները կարող են ստուգել իրենց ներդրումային գիտելիքները` մասնակցելով առցանց վիկտորինային և շահել մրցանակներ, ինչպես օրինակ` ֆինանսական պլանավորման նոթատետր կամ պայուսակ: Իսկ նրանք, ովքեր միջոցառման ընթացքում կբացեն դեմո հաշիվ և կկատարեն պահանջվող քայլերը, կմասնակցեն խաղարկության, որի արդյունքում 3 հաջողակ հաղթողներ կստանան նվեր «Հրաշալի յոթնյակ» ընկերություններից մեկի (Apple, Microsoft, Google-ի մայր ընկերություն Alphabet, Amazon.com, Nvidia, Meta կամ Tesla) բաժնետոմս:


 
«Մենք ուրախ ենք մասնակցել DigiТec 2024-ին»,- ասել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։ «Միջոցառման հիմնական ուղղվածությունը տեխնոլոգիան է, և պատահական չէ, որ այս տարի ֆինանսական ոլորտի ընկերությունների համար ստեղծվել է հատուկ DigiTec Invest հարթակը։ Չնայած Apricot Capital-ում մեր հիմնական գործունեությունը բրոքերային և ներդրումային ծառայություններն են, այսօրվա աշխարհում մենք չենք կարող դա անել առանց ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնության: Մենք օգտագործում ենք բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ՝ ներդրումները հանրության համար ավելի հասանելի դարձնելու համար։ Օրինակ` մեր հավելվածը թույլ է տալիս մեր հաճախորդներին գնել և վաճառել արժեթղթեր անմիջապես իրենց հեռախոսի միջոցով, մինչդեռ բրոքերային հաշվի առցանց բացման հնարավորությունը թույլ է տալիս ներդրումներով հետաքրքրված մարդկանց բացել բրոքերային հաշիվ առցանց՝ առանց մեր գրասենյակ այցելելու:



Մեր կայքը նաև լավ հարթակ է ծառայում սկսնակ ներդրողների համար նախատեսված կրթական նյութերը հանրությանը հասանելի դարձնելու համար: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, և մենք ուրախ ենք դրանք ներկայացնել այսօր մեր տաղավար այցելողներին»,- նշել է Վաչիկ Գևորգյանը՝ հրավիրելով բոլորին Apricot Capital-ի տաղավար:

Apricot Capital-ը հանձնառու է ներդրումները հասանելի դարձնել բոլորի համար և նպաստել Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորմանը: Այցելեք Apricot Capital-ի տաղավար՝ ավելին իմանալու համար:
Դիտում՝ 5229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW