Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է $10.35 միլիոնին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:Բանկից հայտնում են, որ վարկային միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։ «Երեք տարի շարունակ համագործակցելով Symbiotics շվեյցարական ներդրումային ընկերության հետ՝ մենք կարողացել ենք մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: Այս անգամ Evoca-ն Symbiotics-ից ներգրավել է $10.35 միլիոնին համարժեք դրամ, որը կրկին ուղղվելու է Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Հավատարիմ մնալով բանկի առաքելությանը՝ մենք մշտապես ստեղծում ենք հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։«Վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը հազվադեպ առաջարկ է արտասահմանյան ներդրողների շրջանում: Մենք ուրախ ենք, որ այս միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին ընդլայնելու իր վարկային պորտֆելը տեղական արժույթով»,- նշել է Symbiotics Investments-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ֆանդոն։Symbiotics-ի հետ համագործակցությունը Evoca-ն սկսել է 2022 թվականին՝ ներգրավելով $7.5 միլիոնին համարժեք դրամ, իսկ 2023 թվականին բանկը ներգրավել է $2 միլիոնին համարժեք դրամ։«Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր եւ միջին բիզնեսների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Evocabank-ի մասինԼինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» եւ 4 տարի անընդմեջ՝ որպես «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում եւ կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առեւտրային բանկն է` 1990թ., եւ ներկայում ունի գլխամասային գրասենյակ եւ 13 մասնաճյուղ:Վեբ կայք՝ evoca.amSymbiotics-ի մասինSymbiotics-ը ազդեցիկ ներդրումներ կատարելու համար շուկա մուտք գործելու առաջատար հարթակ է, որն ուղղված է զարգացող եւ սահմանամերձ տնտեսությունների մասնավոր շուկաներին: Կազմակերպությունն առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման եւ կապիտալի ստեղծման ու զարգացման ծառայություններ: 2005 թվականից ի վեր Symbiotics Investments-ը նախագծել եւ կնքել է $10 միլիարդի շուրջ 7,900 գործարք 97 երկրի 598 ընկերությունների համար:Վեբ կայք՝ symbioticsgroup.com Tweet Դիտում՝ 3868