Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար

03.10.2024 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Mastercard
Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղեւորություն շահելու հնարավորություն։

Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հինգօրյա ուղեւորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին):

Բանկից հայտնում են, որ խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն անհրաժեշտ է կատարել 5 եւ ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 եւ ավելի ՀՀ դրամի չափով։

Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում ուղիղ եթերում պատահականության սկզբունքով դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Մանրամասները հասանելի են բանկի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 4814

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW