Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների հնարավորությունները կընդլայնվեն

03.10.2024 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակային ֆոնդ #ներդրում
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին:
 
Նախատեսվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք ուղղել տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:

Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների եւ ռիսկերի ցուցանիշների վրա:
Դիտում՝ 1601

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW