Իտալական Intesa-ն առաջին անգամ դարձել է ԵՄ ամենաթանկ բանկը
02.10.2024 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ secondariesinvestor.com

Դա տեղի է ունեցել 2024 թվականին Intesa-ի բաժնետոմսերի գնի աճի շնորհիվ, ինչը թույլ տվեց նրան հասնել 69,6 միլիարդ եվրոյի (77,1 միլիարդ դոլար) շուկայական կապիտալիզացիայի: Նախկինում առաջատարն իսպանական Santander-ն էր, սակայն շաբաթվա սկզբին վերջինի բաժնետոմսերի անկումը թույլ տվեց Intesa-ին շրջանցել նրան։ Շուկայական արժեքով մոտ է գտնվում նաեւ ֆրանսիական BNP Paribas բանկը, որը երկար ժամանակ խոշորագույնն էր ԵՄ-ում:
Intesa-ն կարողացավ հասնել նման արդյունքներին կայուն ֆինանսական ցուցանիշների եւ շահույթի բարելավված կանխատեսման շնորհիվ: Բանկի գլխավոր տնօրեն Կառլո Մեսինան կենտրոնանում է ապահովագրության եւ ներդրումների, ինչպես նաեւ ակտիվների կառավարման ոլորտներում աճի վրա՝ ավելացնելու համար միջնորդավճարներից ստացված եկամուտները, հատկապես, երբ բարձր տոկոսադրույքների ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, նշում է Bloomberg-ը:
Միաժամանակ, BNP Paribas-ի բաժնետոմսերը տուժել են Ֆրանսիայում քաղաքական անկայունության պատճառով այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հունիսին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, նշում է գործակալությունը։
Ըստ Bloomberg-ի՝ նախօրեին Morgan Stanley-ի վերլուծաբաններն եվրոպական բանկերի վարկանիշը «գրավիչից» («attractive») իջեցրել են մինչեւ «նորմայի սահմաններում» («in-line»): Այսպիսի անկման պատճառ են հանդիսացել թույլ մակրոտնտեսական տվյալները եւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների իջեցումը՝ ճնշում գործադրելով զուտ տոկոսային եկամտի վրա, ինչը հանդիսանում է բանկերի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը:
Սերգեյ Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: