Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո եւ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կհյուրընկալվեն մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների եւ կորպորացիաների ներկայացուցիչներ։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ WCIT համաժողովը նշանակալի իրադարձություն է հաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների եւ խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․«Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, եւ այս համագումարը եւս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտի զարկերակը։ Համաժողովը նշանակալի իրադարձություն է նաեւ Հայաստանի համար, որն այդ օրերին առաջատար տեխնոլոգիաների համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։ Ըստ այդմ՝ մենք խրախուսում ենք նման միջոցառումների իրականացումը, որոնք խթանում են Հայաստանի դիրքերը նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում»:Բանկից հայտնում են, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաեւ հոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարող WCIT 2024-ի համերգային ծրագրի համակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, եւ ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոն։Ընկերությունը վերջերս թողարկել է բանկի հավելվածը։ Tweet Դիտում՝ 1127