UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում

30.09.2024 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #UBPay
UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ UNIMobile հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:

Յունիբանկից հայտնում են, որ ծառայությունից օգտվելը շատ հարմար է. UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում» եւ լրացնել անհրաժեշտ տվյալները: Փոխանցում իրականացնելու համար բավարար է իմանալ ստացողի անուն-ազգանունն ու հայրանունը եւ նշել արժույթն ու գումարի չափը։

Հայաստանից փոխանցումը հնարավոր է իրականացնել ՀՀ դրամով եւ ռուբլով, իսկ Ռուսաստանում ստանալ ռուբլով։ Միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, եւ 1%, եթե արժույթը չի փոխարկվում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։

Հայաստանում փոխանցումը կարելի է ստանալ բանկային հաշվին, քարտին կամ կանխիկ: Փոխանցումը մոբայլ հավելվածով ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել նույնականացման կոդը, նշել գումարի չափն ու արժույթը՝ ՀՀ դրամ կամ ռուբլի, ապա ընտրել բանկային հաշվեհամարը կամ քարտը, որին փոխանցվելու են դրամական միջոցները։

«Հաճախորդների համար միջազգային փոխանցումներն ամենապահանջված ծառայություններից են, եւ Յունիբանկի համար չափազանցած կարեւոր է հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ, ինչպես նաեւ հարմարավետ եւ ժամանակակից սպասարկում։ Բանկը, UBPay-ի հետ համատեղ, հետեւողականորեն կընդլայնի միջազգային փոխանցումների աշխարհագրությունը՝ ապահովելով դրամական փոխանցումների պարզ, արագ եւ հարմար տարբերակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ UNIMobile հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից։
Դիտում՝ 408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW