Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր

30.09.2024 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #ԵՊՀ
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։

Ֆակուլտետում հոբելյանական տարին բուռն է լինելու, սպասվում են մի շարք կարեւոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով, հանդիսավոր նիստ, ինչպես նաեւ Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակում եւ ֆակուլտետի մասին տեսաֆիլմի ստեղծում։

«ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ֆակուլտետը ավանդաբար պրոֆեսիոնալ կադրեր է պատրաստում, որոնցից շատերը տարիներ շարունակ մեծապես նպաստել եւ նպաստում են պետության համար ռազմավարական կարեւորություն ունեցող կառույցների զարգացմանը թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ ֆակուլտետը շարունակում է կրթել եւ ոգեշնչել նոր սերունդներին նույնպես, եւ հպարտ եմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է այս առաքելությանը»,- ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը նույնպես ֆակուլտետի շրջանավարտ է:

«Հոբելյանը հիանալի առիթ է արժեւորելու ձեռքբերումները եւ նախանշելու անելիքները: Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետը քայլ առ քայլ, վստահորեն առաջ է շարժվում: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարեւոր առաքելությանը, եւ այդ ճանապարհին Ֆակուլտետի համար կարեւոր նախաձեռնություններում մեր կողքին են մեր գործընկերները:  Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետն արդյունավետ եւ ընդգրկուն համագործակցության հարուստ փորձ ունի, որի շրջանակում բանկի կողմից Ֆակուլտետի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բարձր ենք գնահատում բանկի հետ մեր ամուր գործընկերությունը եւ լիահույս ենք, որ երկկողմ փոխգործակցության նոր նախագծեր եւս կկարողանանք կյանքի կոչել: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար»,- նշել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:

Բիբլոս Բանկ Արմենիայից հայտնում են, որ հոկտեմբերի 8-10-ը կայանալիք գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Հարվարդի, Կորնելի, Սորբոնի, Ազորեի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի եւ բարձր վարկանիշ ունեցող այլ առաջադեմ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնական:

Հոբելյանական միջոցառումների հաջորդ կարեւոր իրադարձությունը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստն է, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում շուրջ 1300 հյուրի մասնակցությամբ։
Դիտում՝ 707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW