2008թ. նոյեմբերին ավանդների ծավալը կրճատվել է 13 մլրդ դրամով
08.01.2009 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի առեւտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալը 2008թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 462 մլրդ 131 մլն դրամ` հոկտեմբերի համեմատ կրճատվելով 13 մլրդ 319 մլն դրամով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 394 մլրդ 266 մլն դրամ` հոկտեմբերի համեմատ կրճատվելով 20 մլրդ 837 մլն դրամով, իսկ ոչ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 7 518 մլն-ով` կազմելով 67 865 մլն դրամ:
Արտարժույթով ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 203 391 մլն դրամ, իսկ ազգային դրամով` 258 741 մլն դրամ:
Ավանդային մնացորդը բանկերում 2008թ. նոյեմբերի 30-ին կազմել է 202 397 մլն դրամ` հոկտեմբերի համեմատ կրճատվելով 2.1%-ով եւ 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24.5%-ով:
ՀՀ առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 2008թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 634 մլրդ 226 մլն դրամ` հոկտեմբերի համեմատ ավելանալով 3 855 մլն դրամով:
Բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 242 534 մլն դրամ, ազգային արժույթով` 391 692 մլն դրամ:
ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2008թ. նոյեմբերի վերջին կազմել է 56 888 մլն դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: