«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
25.09.2024 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս ընթացքում ծրագրի մասնակիցները հասցրել են անցնել կարեւոր ճանապարհ՝ նախ 30 հայտից ընտրվել էր 10 լավագույնը, որից հետո մեկնարկել եւ արդեն ընթացքի մեջ է ծրագրի ինկուբացիոն փուլը։
Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլը ենթադրում է անհատականացված աջակցության ծրագիր 15-30 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց գաղափարը վերածել հաջողակ ձեռնարկության:
Այս փուլում թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կատարելագործել իր գաղափարները՝ միանալով մենտորների եւ փորձագետների ցանցին, ինչպես նաեւ շփվել այլ երիտասարդ սոցիալական ձեռներեցների հետ: Հաջողելու դեպքում կա հնարավորություն շահելու Social Impact Award-ի՝ €1500 գումարի չափով ֆինանսավորում եւ տոմս դեպի SIA-ի միջազգային գագաթնաժողով Գերմանիա:
Ծրագրի բոլոր ծախսերը, ներառյալ ինկուբացիոն փուլն ու միջազգային գագաթնաժողովի մասնակցությունը ֆինանսավորվում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կողմից։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: