Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը

24.09.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Նարեկ Հախնազարյան
Դասական եւ ֆոլք երաժշտություն, ջերմ ընդունելություն եւ հոտնկայս ծափողջույններ: Սեպտեմբերի 22-ին կայացել է աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը Երեւանում։

Երեկոյի հատուկ հյուրն էր անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն։

«Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Շնորհակալ եմ իմ արվեստի նկատմամբ հետաքրքրության համար: Այսօր մեզ հետաքրքիր ծրագիր է սպասվում. ծրագիր, որը եւ՛ բավականություն կպատճառի, եւ՛ շատ չի ծանրաբեռնի, միեւնույն ժամանակ՝ կկրթի։ Այս անգամ ծրագիրը հենց այդպիսին է․ շատ յուրահատուկ սիմբիոզ է լինելու՝ եվրոպական ռոմանտիկ երաժշտության, դասական եւ ֆոլկլորային»,- ողջույնի խոսքով նշել է Նարեկ Հախնազարյանը՝ կարեւորելով Կոնվերս Բանկի աջակցությունը համերգի կազմակերպման հարցում:

Համերգային ծրագրում հնչել են Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործությունները։

Նշվում է, որ սա Նարեկ Հախնազարյանի եւ Կոնվերս Բանկի համագործակցությամբ անցկացված երկրորդ համերգն էր: Առաջին համագործակցությունը կայացել էր մոտ հինգ տարի առաջ եւ կրկին մեծ ոգեւորությամբ ընդունվել ունկնդրի կողմից:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW