Կառավարության որոշմամբ՝ լրացուցիչ վարկային միջոցներ կտրամադրվեն խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար։2023 թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2.7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։Նշվում է, որ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովման նպատակով կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչեւ 6 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով մինչեւ հուլիսի 1-ը խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները, որոնց շրջանակում շահառուները կարող են օգտվել ծրագրից։ Բյուջետային երաշխիքները կտրամադրվեն ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2024 թ. օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2023 թ. արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100 մլն դրամ։ Բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչեւ քսանյոթ ամիս ժամկետով։ Tweet Դիտում՝ 1467