Telcell վճարահաշվարկային ընկերությունը, դեռեւս տարեսկզբին նախաձեռնելով բաց բաժնետիրական ընկերության վերակազմակերպվելու աշխատանքները, այժմ ազդարարում է ռազմավարական նոր փուլի մեկնարկի մասին։«Մենք մեկ անգամ չէ, որ նորարարություն ենք բերել հայկական շուկա։ 17 տարի առաջ մենք առաջինն էինք, որ Հայաստան բերեցինք վճարային տերմինալները, ապա զարգացրեցինք մեր գործունեության ոլորտները՝ էլեկտրոնային դրամապանակներից մինչեւ համատեղ թողարկված Visa թվային քարտեր, վերալիցքավորման սարքերից մինչեւ տրանսպորտային սքաներներ։ 2024-ը եւս այս իմաստով բեկումնային տարի է լինելու։ Շատ շուտով մենք հանդես կգանք մի նախագծով, որը հեռանկարները բաց չթողնելու մասին է. այն եւս մշակույթ է փոխելու»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։Անդրադառնալով փակ բաժնետիրական ընկերությունից կառավարման բաց բաժնետիրական մոդելին անցմանը՝ Telcell-ը հայտնում է, որ այս որոշումը նախեւառաջ պայմանավորված է առավել բաց ու թափանցիկ գործելու ընկերության ռազմավարական մոտեցմամբ։«2022 թվականին ստանձնեցինք Երեւանում միասնական տոմսային համակարգի ներդրման մատակարար լինելու պատասխանատվությունը։ Մենք գիտակցում էինք ինչպես ստանձնած հանձնառության կարեւորությունը, այնպես էլ այն, որ ընկերությունը լինելու է հանրային խոշորացույցի տակ, եւ հասարակությունն ակնկալելու է տեսնել առավել թափանցիկ եւ հաշվետու գործունեություն։ Բաց բաժնետիրական ընկերության վերափոխվելու գաղափարը մենք դիտարկեցինք որպես հնարավորություն՝ մեկ քայլ ավելի մոտ լինելու մարդկանց» - նշել է Արտյոմ Ղազարյանը։Աշխատակիցների հետ ընդգրկուն հանդիպման շրջանակում Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է ընկերության նոր նախագիծը, որի մասին շուտով «Թել-Սել» ԲԲԸ-ն պաշտոնապես կհայտարարի հանրությանը։ Tweet Դիտում՝ 8313