Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ հանդիպմանը կարեւորել է կառավարության եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջեւ համագործակցության հետեւողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը:Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ եւ այդ առումով կարեւորել այս օրերին անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաեւ նպաստում է տուրիզմի զարգացմանը Երեւանից դուրս: Tweet Դիտում՝ 1904