Արցախից 2020 թ. տեղահանված եւ 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած 3947 ընտանիքի հնարավորություն է տրվել Հայաստանում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Օգոստոսի 7-ի դրությամբ հավաստագիր ստացած 3947 ընտանիքից 3143-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։ Ընդ որում, 428 ընտանիք գույքը ձեռք է բերել հավաստագրերի միավորմամբ, այսինքն՝ հիփոթեքային վարկավորման գործարքների թիվը կազմում է 2715։ Ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել 6 բանկի եւ 1 վարկային կազմակերպության հետ: Tweet Դիտում՝ 1628